Յակուտսկում Մի-8-ի կոշտ վայրէջքի պատճառով տուժել է 8 մարդ

Յակուտսկում Մի-8-ը կոշտ վայրէջք է կատարել, ինչի հետևանքով կա 8 տուժած: Զոհերի մասին չի հաղորդվում: РИА Новости-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուղղաթիռը թռիչք է իրականացրել հրդեհաշիջման նպատակով:
Անվտանգության և ավիատրանսպորտի շահագործման կանոնների խախտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Անտառպահպանության ավիածառայության տուժած 8 պարաշյուտիստ-դեսանտայիններին ուղղաթիռով տեղափոխվել են բուժհաստատություններ: Մնացած 15-ը կտեղափոխվեն այլ ուղղաթիռով: