Ինչո՞ւ է Հովիկի «գլուխը» պահանջում Աննան, Սիմոնյանն իր օգնական-խորհրդականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել. Մամուլը՝ սուրճով

Ինչո՞ւ է Հովիկի «գլուխը» պահանջում Աննան, Սիմոնյանն իր օգնական-խորհրդականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ու սեփական միջոցները խառնել է իրար. նա իր խորհրդական-օգնականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել:

ՀՀ ԱԺ թերեւս ամենասկանդալային նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուղեկցում է Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գեւորգյանը։

Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գեւորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի եւ նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։

Գաղտնիք չէ, որ Մարիամ Մարգարյանը եւ Էրիկ Կարապետյանը համագործակցում են։ Կարապետյանի երեւանյան վերջին համերգը կազմակերպել էր Մարիամ Մարգարյանի «ԷՖԷՄԷՖ գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես տեղեկանալ, թե ինչպես է ԱԺ նախագահի՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող խորհրդական-օգնականը, աշխատանքի գալու փոխարեն, ԱՄՆ մեկնել եւ ինչու ԱԺ կայքում նրա գործուղման մասին ոչինչ չկա նշված:

«Համլետ Գեւորգյանը գտնվում է արձակուրդում: ԱՄՆ մեկնել է իր հաշվին, իր միջոցներով, հենց այս պատճառով ԱԺ կայքում ոչինչ չկա այդ մասին»,- պարզաբանեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Հավելենք, որ դատելով լուսանկարներից՝ Ալեն Սիմոնյանի օգնական- խորհրդականը, որը պետբյուջեից բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ԱԺ նախագահին օգնելու եւ խորհուրդներ տալու համար փաստացի ծառայություններ է մատուցում նրա տիկնոջը:

Ի դեպ, Համլետը, մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնելը, Ալեն Սիմոնյանի վարորդն էր (լուսանկարը 2019 թվականին է արված)»:

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հովիկ Աղազարյանի փաստաբանը երեկ դիմել է դատախազություն պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: «Խնդրել եմ պաշտպանիս՝ դիմել Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի՝ պարզաբանելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան»,- ասաց Աղազարյանը։ Հիշեցնենք, որ ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարության հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում Աղազարյանն անցնում է որպես վկա, եւ շաբաթներ առաջ նրա հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, հետո դրա պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին, որը ՔՊ նիստում հրապարակել է դրանք, ապա տպել եւ հանձնել ՔՊ խմբակցությանը կարդալու։

Դատախազություն դիմելուց առաջ պատգամավորի փաստաբանը գրություններ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ Գեղամ Մարգարյանին, պարզաբանում պահանջել՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել հեռախոսը, ինչու է խախտվել Քրդատօրենսգիրքը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված մասնավոր եւ ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: Դիմել է նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեից ԱԱԾ-ն քննչական հանձնարարություն է ստացել՝ պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության ենթարկելու մասին, եթե այո՝ իրեն տրամադրել այդ փաստաթուղթը:

Ինչպես նաեւ՝ թե խուզարկության արդյունքում արդյո՞ք ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիքներ, եթե այո՝ ինչ գործողություններ են արվել, միջնորդությամբ դիմե՞լ են գլխավոր դատախազին՝ վարույթ նախաձեռնելու համար, եթե՝ ոչ, ինչու։ Սակայն 2 կառույցից էլ պատասխան չեն ստացել եւ դիմել են Գլխավոր դատախազություն:

 

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ստացվող տեղեկությունների Հովիկ Աղազարյանի պատմությունը սկսվեց այն պահից, երբ վերջինս նամակագրության մեջ է մտել հայտնի խայտառակ երեւույթի հետ, որն ունի համասեռամոլի համբավ: Խոսքը Նիկոլի կնգա Աննա Հակոբյանի անձնական օգտագործման պրոպագանդիստ Բագդասարով Ռոմանի մասին է: Աղազարյանը նրան հրապարակայնորեն սրիկա է անվանել, ինչն Աննան ընդունել է որպես Հովիկ Աղազարյանի իր նկատմամբ անհնազանդության դրսեւորում եւ հարց է դրել Նիկոլի առաջ:

Նիկոլը, բնականաբար, եթարկվելով Աննայի հրահանգին (չմոռանանք, որ Աննայի անունը շրջանառվում է, որպես ապագա վարչապետ) սկսեց Հովիկ Աղազարյանին ԱԺ-ից վռնդելու գործընթացը: Չենթարկվելու դեպքում սպառնալով կալանավորել նրա որդիներին, անգամ նրա կնոջը, որովհետեւ ՍՊԸ-ներից մեկը գրանցված է Հովիկի կնոջ անունով:

Ըստ մամուլի, Սիմոնյան Ալենի հետ խոսակցության ժամանակ վերջինս իբր սպառնացել է, որ թոռը միամիտ կարող է ընկնել մեքենայի տակ:

Ինչ վերաբերում է Հովիկի իբր համասեռամոլ խոսակցություններ վարելուն, ապա այդ խոսակցությունները նա վարել է վերոհիշյալ Ռոմանի` «ռամաշկայի» հետ: Իբր նրա համար, որ դա հետագայում դարձնի «ռամաշկայի» դեմ կոմպրոմատ: Եվ ահա այստեղ Աննայի համբերությունը վերջնական հատել է:

Հովիկ Աղազարյանը խոստացել է անուններ տալ, իհարկե, եթե ողջ մնա: Եվ երբ այդ անունները կտա, ապա պարզ կդառնա վերոհիշյալ շրջանառվող վարկածը որքանով է մոտ իրականությանը»: