Գիտնականները արդյունավետ եւ խնայող միջոց են հայտնաբերել ասֆալտի պիտանելիության ժամկետը երկարաձգելու համար

Գիտնականները արդյունավետ եւ խնայող միջոց են հայտնաբերել ասֆալտի պիտանելիության ժամկետը երկարաձգելու համար

Ավստրալիական RMIT համալսարանի հետազոտղները հավելում են ստեղծել ասֆալտի խառնուրդի համար, որի շնորհիվ այն ավելի երկար պաշտպանված կլինի ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ արեւից տաքանալուց:

Ավստրալիական շոգ կլիմայի պայմաններում այդ խնդիրը բավականին արդիական է: Բացի այդ, այնտեղ, ինչպես եւ աշխարհի այլ վայրերում հին անվադողերի ոչնչացման խնդիր կա: Գիտնականներն առաջարկել են մանրացնել դրանք՝ վերածելով ռետինե փշուրների եւ ավելացնել ասֆալտին, գրում է «Տեխկուլտը»:  

Այս միտքը ծագել է մեկ այլ փորձի արդյունքում, որի ժամանակ ռետինե փշուրների հավելումը մեծացրել է բետոնի ջերմակայունությունը:

Գիտնականները պարզել են, որ որքան բարձր է փշուրների կոնցենտրացիան ասֆալտում, այնքան ավելի լավ է այն դիմակայում տաքացմանը: