ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Պատել

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է. Պատել

ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են տևական խաղաղության հասնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վենդանտ Պատելը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին։

«ԱՄՆ-ն այդ բանակցություններին մասնակից չի եղել, բայց որպես Արլինգթոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք հավատում ենք , որ առաջ գնալու համար դրանք կարևոր քայլեր են։ Մենք շարունակում ենք համոզվել, որ կողմերի միջև տևական խաղաղությունը հնարավոր է»,- նշել է Պատելը: