Արթուր Հովհաննիսյանը կամ՝ ոչինչ չանելու դիմաց քվե խնդրելու «նուրբ արվեստը»

Ստանալով մեր քաղաքացիների վստահության քվեն՝ շարունակելու ենք զարգացնել, շենացնել մեր համայնքները և բարձրացնել բնակիչների կյանքի որակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Արցախը մաս-մաս Ադրբեջանին հանձնող, թուրք-ադրբեջանական տանդեմի գրեթե բոլոր պահանջները «հեզ ու խոնարհ» կերպով իրագործող, սոցիալ-տնտեսական աղետ բերած և ՀՀ արտաքին պարտքը 11 միլիարդ դոլարի հասցրած քաղաքական թիմի անդամը քվե է խնդրում ՀՀ քաղաքացիներից:
Այստեղ հարց՝ ի՞նչ է արել Արթուր Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիների համար իր ողջ կյանքի ընթացքում: Ճիշտ է՝ ոչինչ. 2018թ.-ի աղետի, կամ ինչպես ՔՊ-ականներն են իրենց շոուն անվանում, «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության գալուց հետո նա միայն պատգամավորի աշխատավարձ է ստացել և վայելել կյանքը: Պարզ է, որ Հովհաննիսյանը չի ցանկանում վերադառնալ անցյալ, ապրել ՀՀ հասարակ քաղաքացու պես աղքատության ճիրաններում և կոչ է անում մոտակա ՏԻՄ ընտրություններին կրկին քվեարկել իրենց ոչինչ չանող թիմի օգտին:
Եթե ՀՀ քաղաքացիները մարզերում և գյուղերում կրկին քվեարկեն ՔՊ-ի օգտին, ապա նրանք արժանի են ապրելու նիկոլական Հայաստանում և բարոյական իրավունք չեն ունենա բողոքելու սոցիալական վատ վիճակից կամ ադրբեջանական կողմի լկտի պահվածքից:
Վահրամ Բագրատյան