Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝
Ապրիլի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն  27-29-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։