Այդ անձինք չեն եղել աշխատակիցներ․ ԿԽՄԿ-ն արձագանքել է ադրբեջանական մեղադրանքներին

Այդ անձինք չեն եղել աշխատակիցներ․ ԿԽՄԿ-ն արձագանքել է ադրբեջանական մեղադրանքներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։ ԿԽՄԿ–ն հայտարարություն է տարածել։ 

Ըստ հաղորդագրության` այդ անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։

«Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Շատ կարևոր է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»,- նշված է հաղորդագրությունում։