«Ազատը»

«Ազատը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ խմբակցության գեներալ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, ով մտքի հերթական «փայլատակումների» մեջ է: 

Ամբարտավանը 

«Նախկինում մենք Ռուսաստանի ճորտն ենք եղել, մեզ ամեն ինչ թելադրում էր: Ով դաբրո ունենար Ռուսաստանից, նա կնշանակվեր նախարար, նախագահ: Հիմա մենք անկախ ենք և մենք ենք նշանակում մեր նախարարներին»,- ասել է
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: 

ՔՊ-ական թեզեր 

Գագիկ Մելքոնյանն, ըստ էության, ՔՊ-ական կամ նիկոլական թեզեր է առաջ տանում՝ ապալեգիտիմացնելով հայկական պետականությունը: Շուտով սրանք կհայտարարեն, թե արցախյան առաջին պատերազմում հաղթանակ էլ չի եղել, դա ռուսներն են «սարքել», որ մեզ կռվացնեն «բարեկամ» ադրբեջանցիների հետ:
Մելքոնյանի պարագայում, սակայն, մի նուրբ պահ կա:
Ստացվում է՝ նա «ճորտերի» օրոք փոխնախարար ու գեներալ է դարձել: Ստացվում է, որ նա «ռուսական մարիոնետ» է համարում նաև Վազգեն Սարգսյանին, ում պարտական է ողջ կյանքով:
Ամոթը սրան հանդիպել, գետինն է մտել...

Վահրամ Բագրատյան