Նիկոլի քաղաքական շպագատն ամբողջությամբ բացված է․ Մկրտչյան
Ամեն անգամ ականատես ենք լինում «նիկոլական տերերի» և Ալիևի ջղաձգումներին, երբ հերթական անգամ հրապարակվում են ՀՀ-ում անցկացված հարցումների արդյունքները։ Հիմա խառնվել են իրար և շատ են շտապում, որովհետև Նիկոլի համար պողպատե մանդատ կազմակերպել էին, որ հլու-հնազանդ հանձնի Արցախն ու Հայաստանը։ Օրը մի քարտեզ վերցրած, դռնեդուռ ընկած՝ ՀՀ քաղաքացիներին փորձում է համոզել, թե իբր ինչն է մեզ պատկանում, ինչը մեզ չի պատկանում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մեզ ասում էին՝ «գնում եմ Բրյուսել անվտանգության ետևից, պայմանավորվածության անվտանգության մասին»։ Ասում էին՝ «գնում ենք վիզաների ազատականացման ու անսահմանափակ հաղորդակցության ու տեղաշարժի համաձայնագրի ետևից», 0 բառ և պայմանավորվածություն այս ուղղությամբ։ Այսպիսով, Նիկոլի քաղաքական շպագատն ամբողջությամբ բացված է»,- ասաց Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում