Եթե ՔՊ ից մեկը իրեն լկտի է պահել, պետք է դուրս գա կուսակցությունից․ Տավրոս Սափեյան

Այդ գործը իրավական դաշտում է, իրավապահները թող զբաղվեն այդ հարցով, իսկ ինչ վերաբերում է նրան, որ շեշտում եք՝ Սուրենը ՔՊ-ական էր, ասեմ, որ նա համայնքապետարանի աշխատակից է և իր աշխատանքը  լիարժեք է կատարել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը՝ խոսելով ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի և Արագածավանի բնակչի միջև միջադեպի մասին։ 

«Թիմը ամեն ամիսը մեկ անգամ խորհդի նիստ է անցկացնում, ես խորհրդի նախագահն եմ, սպասվող նիստին դնելու եմ այդ հարցը։ Եթե մեր կուսակցության ներսում անկարգապահ մարդ լինի, ինքը կուսակցությունից շուտ դուրս կգա, դրված է այս հարցը, կքննարկենք: Եթե մեկն իրեն լկտի է պահել, պետք է միանշանակ դուրս գա»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում