Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի չեմպիոն

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի չեմպիոն

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն առաջին հաղթանակը նշեց Բահրեյնի հավաքականի կազմում։ Բահրեյնում ավարտված ծանրամարտի Ասիայի առաջնությունում հայ ծանրորդը +109 կգ քաշայինների պայքարում երկամարտի 452 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը՝ սահմանելով Ասիայի երկու ռեկորդ։

Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը բարձրացրեց 210 կգ, որը Ասիայի ռեկորդ է, հրում վարժությունում՝ 242 կգ: