Պուտինը և Փաշինյանը քննարկել են ԼՂ-ի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրները․ այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հաղորդում է Կրեմլը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը Փաշինյանի հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակմանը։