Կգրանցվի +25 աստիճան տաքություն․ եղանակն՝ առաջիկա օրերին

Կգրանցվի +25 աստիճան տաքություն․ եղանակն՝  առաջիկա օրերին

Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +19-+21 աստիճան տաքություն։  Տաք աշնանային այս եղանակը կպահպանվի առաջիկա օրերին։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը բարձրացել է  2-3 աստիճանով։

Սյունիքի հովիտներում նոյեմբերի 6-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-ի։