Հրդեհ վագոն-տնակում․ մանրամասներ

Հրդեհ վագոն-տնակում․ մանրամասներ

Փետրվարի 28-ին, ժամը 09:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում այրվում է վագոն-տնակ: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:19-ին, մարվել՝ 10:51-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) առաստաղը և տանիքը: