Պայթյուն՝ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում. կան վիրավորներ

Պայթյուն՝ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում. կան վիրավորներ

Շիրվանի շրջանում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել. RIA Novosti-ին հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին պայթյունի մասին։

«Հունվարի 23-ին, ժամը 15:00-ի սահմաններում Շիրվան քաղաքի դատախազությունը տեղեկություն է ստացել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության «Շիրվան Արազ» գործարան ՍՊԸ-ում պայթյունի մասին։ Պարզվել է, որ միջադեպի հետևանքով երեք մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասվում է գործակալության խնդրանքին ի պատասխան ստացված հաղորդագրության մեջ։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld