Windows 11-ի թարմացումը վնասել է վիրուսների պաշտպանությունը

Windows 11-ի թարմացումը վնասել է վիրուսների պաշտպանությունը

Windows 11-ի թարմացումը վնասել է վիրուսների պաշտպանությունը, գրում է BleepingComputer-ը:

Փորձագետները նկատել են, որ KB5014019 նախնական թարմացումը տեղադրելուց հետո համակարգչային պաշտպանության որոշ համակարգեր կարող են անջատվել։ Լրագրողների կարծիքով՝ խոսքը Trend Micro անվտանգության ծրագրային ապահովման մասին է, որն անհամատեղելի է ներկայիս թարմացման հետ։ 

Օգտատերերին, որոնք արդեն տեղադրել էին թարմացումը, խորհուրդ են տվել բացել Windows Update-ը եւ ձեռքով հեռացնել թարմացումը: Փորձագետների կարծիքով՝ խնդիրն ազդում է ինչպես Windows 11-ի ընթացիկ տարբերակների, այնպես էլ Windows 10-ի 1809 տարբերակով եւ Windows Server 2022-ով աշխատող համակարգիչների վրա: