Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից և մնալ ԵԱՏՄ-ում․ հայացք ՌԴ-ից

Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից և մնալ ԵԱՏՄ-ում․ հայացք ՌԴ-ից

Բավականին ակտիվացել են խոսակցությունները Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի ինչ-որ հիպոթետիկ, հավանական փոփոխության մասին։ Ես վախենում եմ, որ հիմա ցանկացած անզգույշ շարժում կբերի միմյանց չլսելուն։ Եվ հետո միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջներ ներկայացնելը կարող է ընդհանուր առմամբ հանգեցնել մեր բարիդրացիության և դաշինքի սկզբունքների փլուզմանը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի արտասահմանյան ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պանտելեևը։

«Հայաստանի մասնակցության սառեցումը ՀԱՊԿ-ին, ըստ իս, բավականին տագնապալի ազդանշան է։ Մենք դեռ մեծապես ելնում ենք նրանից, որ սա ինչ-որ ժամանակավոր խնդիր է, որի արդյունքում կգտնենք փոխզիջում և կգնանք հարաբերությունների վերականգնման ճանապարհով»,- ասաց Պանտելեևը։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և մնալ ԵԱՏՄ-ում, Պանտելեևը պատասխանեց, որ «որքան ուզենք, կարող ենք վիճել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, որտեղ, իհարկե, գտնվելու օգուտն ակնհայտ է, ինչը ցույց են տալիս տնտեսական ցուցանիշները: Եվ ընդհանրապես,  կարևոր է ինտեգրումը տնտեսական կառույցների շրջանակներում»։

«Բայց առանց քաղաքականության տնտեսություն չկա։ Այս ամենը շատ փոխկապակցված է։ Ուստի, իմ կարծիքով, դեռ պետք է փոխզիջումներ փնտրել այս հարցում»,- ասաց Պանտելեևը:

Ռուս փորձագետը նշեց, որ «մենք պետք է առաջ նայենք և հասկանանք, որ մեզ ավելի շատ մարտահրավերներ են սպասվում: Եվ այսօրվա էմոցիաները, որոնք առկա են, մեզ խանգարում են միասին նայել մեր ապագային»։ 

«Ես վստահ եմ, որ կգան ժամանակներ, երբ մենք գոնե կկարողանանք ավելի քիչ էմոցիոնալ տեսակետ ունենալ այս խնդրի նկատմամբ: Իսկ  Ռուսաստանը Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունները ցույց կտա ոչ թե խոսքով, այլ գործով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մանրամասները տեսանյութում

Մարիաննա Արամյան