Գիտնականները հայտնաբերել են մթերք, որը կարող է կանխել կաթվածը

Կաթվածը գլխուղեղում արյան շրջանառության հանկարծակի խախտում է, որն ուղեկցվում է հյուսվածքների վնասմամբ և նյարդային համակարգի դիսֆունկցիայով։ Որպես կանոն, ուղեղի հյուսվածքը մշտապես ստանում է անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր և թթվածին` օրգանի բնականոն գործունեությունը ապահովելու համար: Ավստրալիայի սրտի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ բրոկկոլին կարող է օգնել կանխել կաթվածը:
ACS Central Science ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս բանջարեղենում պարունակվող նյութերը կարող են կանխել արյան մակարդուկների առաջացումը, ինչը կարող է հանգեցնել ուղեղի անոթների խցանման։
Նախնական փորձերի արդյունքների հիման վրա ապացուցվել է, որ սուլֆորաֆանը կանխում է թրոմբոցիտների ագրեգացումը և նվազեցնում անոթներում թրոմբների առաջացումը։ Հաստատվել է, որ այս նյութի համակցումը պլազմինոգենի հետ բարձրացնում է իշեմիկ ինսուլտի բուժման արդյունավետությունը 20-ից մինչև 60%: Այս ֆիտոքիմիկատը արյունահոսություն չի առաջացնում, ինչը սովորական կողմնակի ազդեցություն է: Բացի այդ, պարզվել է, որ բրոկկոլիից ստացված նյութը նվազեցնում է ինսուլտի վտանգը հիվանդների մոտ, ովքեր այս վիճակի բարձր ռիսկի են ենթարկում: