ԱՄՆ-ի պաշտոնյաները դեմ են տեղական զենք գնելու եվրոպական ջանքերին. Reuters

ԱՄՆ-ի պաշտոնյաները դեմ են տեղական զենք գնելու եվրոպական ջանքերին. Reuters

Վաշինգտոնը նախազգուշացրել է եվրոպական երկրներին ամերիկյան արտադրության զենք գնելուց հրաժարվելու հետևանքների մասին, գրել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ պաշտոնյաները եվրոպացի դաշնակիցներին ասել են, որ ցանկանում են, որ շարունակեն գնել ամերիկյան արտադրության զենքեր՝ ԵՄ-ի վերջին քայլերի ֆոնին՝ սահմանափակելու ԱՄՆ արտադրողների մասնակցությունը զենքի մրցույթներին։

Գործակալությունը նշել է, որ Վաշինգտոնի կողմից վերջին շաբաթներին փոխանցված հաղորդագրությունները գալիս են այն ժամանակ, երբ ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում խթանելու եվրոպական զենքի արդյունաբերությունը՝ միաժամանակ սահմանափակելով ամերիկյան զենքի որոշակի տեսակների գնումները:

Երկու աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի վերջին հանդիպման ժամանակ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտգործնախարարներին ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է շարունակել մասնակցել ԵՄ պաշտպանական գնումներին։ Նա զգուշացրել է պաշտոնյաներին, որ ամերիկյան ընկերությունների ցանկացած բացառում եվրոպական մրցույթներից բացասաբար կդիտարկվի Վաշինգտոնում:

Ինչպես նշել է հյուսիսեվրոպական երկրից մի դիվանագետ, որը հանդիպմանը չի մասնակցել, իր երկրին նաև վերջերս ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ ԵՄ-ի կողմից սպառազինությունների գնումներից որևէ բացառում կհամարվի «անպատշաճ»:

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուբիոն ծրագրում է քննարկել այդ հարցը այս շաբաթ Բրյուսել կատարելիք այցի ընթացքում, որտեղ նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը:

«Սա մի հարց է, որը նախարարը բարձրացրել է և կբարձրացնի»,- ասել է դիվանագետը։