ԲԴԽ դատավոր անդամ ընտրվել է Արմեն Դանիելյանը

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվել է Արմեն Դանիելյանը։ Հայտնել է դատական դեպարտամենտը։
Այսօր հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով:
Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը: Քվեարկությանը մասնակցել են 253 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը: