Առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, այն տարածվել է հինգ հարկանի բնակելի տանիք, բնակիչներին տարհանում են․ ՌԴ

Դոնի Ռոստովում առևտրի կենտրոնի տանիքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հրդեհը՝ տեղայնացված է, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները տեղայնացրել են շենքի տանիքում բռնկված հրդեհը, առևտրի կենտրոնի տանիքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դոնի Ռոստովում այրվող առեւտրի կենտրոնից հրդեհը տարածվել է մոտակա հինգ հարկանի շենքի տանիք, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հրդեհը տարածվել է մոտակա հինգհարկանի շենքի տանիք, բնակիչներին տարհանում են։ Հրդեհի վայր են ուղարկվել լաբորատոր մասնագետներ՝ փորձաքննություններ անցկացնելու՝ պարզելու, թե արդյոք գերազանցվել է օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրդեհը ընդգրկել է 800 քմ տարածք և արդեն մեկուսացվել է։ Շենքից տարհանվել է 15 մարդ։
Հրդեհի մարմանը ներգրավված է մոտ 100 փրկարար և 29 տեխնիկա։
«Դեպքի վայրում աշխատում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետաքննիչները: Մասնագետների նախնական հաշվարկներով հրդեհը առաջացել է շենքի ճակատային մասի ցուցանակի կարճ միացման հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։