Ծանրորդ Արփինե Դալալյանն ավարտում է կարիերան

Ծանրորդ Արփինե Դալալյանն ավարտում է կարիերան

Հայաստանի կանանց  ծանրամարտի հավաքականի անդամ Արփինե Դալալյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Չնայած նրան, որ ունեցել եմ փոքր սպորտային նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել Ձեր կողմից, իմ կերպարը սիրվեց մրցահարթակում և ունեցա ինձ երկրպագող շատ մարդիկ:  Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլևս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: Լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ թողնել սպորտը: Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝  Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրի կոչումով:  Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ երկրի դրոշը բարձր պահել»,- սոցցանցերի իր էջերում գրել է ծանրորդը: