Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին կարգավորման․ Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին կարգավորման․ Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին կարգավորման ու սահմանի բացման։ CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների համար։ Այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը»,- նշել է նա: