Սուրեն Գրիգորյանը՝ ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Սուրեն Գրիգորյանը՝ ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։

Մինչև 20 տարեկանների մրցաշարում 89 կգ քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը  նվաճել է ոսկե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Գևորգ Ղահրամանյանը, որը գրավել է 5-րդ տեղը:

Նշենք, որ սա Հայաստանի 5-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էին դարձել Գոռ Սահակյանը,  Միլենա Խաչատրյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով: