Ռուսաստանում դադարեցվել է BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը

Ռուսաստանում դադարեցվել է BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը

BBC-ն հայտարարել է, որ BBC World News հեռուստաալիքը այլևս չի հեռարձակվի Ռուսաստանում։ Այս մասին ասված է բրիտանական հեռարձակման կորպորացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 4-ին BBC-ն հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ ռուսական օրենսդրության խստացման պատճառով։