Կարևոր վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ կլինեն (լուսանկար)

Կարևոր վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ կլինեն (լուսանկար)

Երևանի քաղաքապետարանը հայտնել է նոր փոփոխությունների մասին։

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում: 

Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա –Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»: 

Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց  խաչմերուկում՝ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի  ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց  կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»: