Մակրոնը գիտի, թե ինչպես վարվել Թրամփի հետ․ Bloomberg

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ գիտի, թե ինչպես գրավել ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի ուշադրությունը, և երկրների ղեկավարները դիմում են իրեն՝ խնդրելով օգնել ԱՄՆ նախագահին մոտեցում ցուցաբերելու հարցում, գրել է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Մակրոնը կարծում է, որ Թրամփը գնահատում է անձնական կապերը... Ֆրանսիայի նախագահը օգնականներին ասել է, որ թեև Թրամփը այնքան էլ լավ ունկնդիր չէ, եթե գտնեք ճիշտ փաստարկը, կարող եք գրավել նրա ուշադրությունը», - մեջբերում է գործակալությունը աղբյուրների խոսքերը։
Մինչ եվրոպացի առաջնորդները ամբողջ ուժով փորձում են հասկանալ Սպիտակ տան մտածողությանը, Մակրոնի երկարամյա հարաբերությունները Թրամփի հետ ֆրանսիացի առաջնորդին կարևոր դեր է տալիս որպես «հղման կետ», գրել է Bloomberg-ը։
Ըստ իրազեկ աղբյուրի՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայի երկրներից մեկի ղեկավարը Մակրոնին խնդրել է օգնել Թրամփի հետ կապված մոտեցում գտնել։
Հաղորդվում է նաև, որ, ըստ ֆրանսիացի անանուն պաշտոնյայի, Մակրոնը կապ է հաստատել Թրամփի հետ մարտին կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո և կես ժամ նրա հետ քննարկել միջոցառման արդյունքները։