ՔՊ-ն գեոպոլիտիկ «ռուսական ռուլետկա» է խաղում Արցախում

ՔՊ-ն գեոպոլիտիկ «ռուսական ռուլետկա» է խաղում Արցախում

Ժամանակն է, որ Արցախում այլ երկրներից խաղաղապահ ուժեր տեղակայվեն, պետք է մտածենք արցախահայության անվտանգության մասին: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը:

ՔՊ-ականները կրկին ցանկանում են գեոպոլիտիկ «ռուսական ռուլետկա» խաղալ հայկական ազգային, պետական շահերի հաշվին: ՔՊ-ական գեներալ Գագիկ Մելքոնյանը՝հավատարիմ նրանց քաղաքական թիմի գործելաոճին ցանկանում է «առևտրի» մեջ մտնել Արևմուտքի հետ՝հրավիրելով նրանց արցախյան հակամարտության գոտի:

Արցախում այս պահին միայն ռուսական ռազմական ներկայության շնորհիվ է, որ հայերի ցեղասպանություն տեղի չի ունենում՝Ստեփանակերտում չի ծածանվում ադրբեջանական դրոշը: Մելքոնյանի քաղաքական թիմն ամեն ինչ արեց և անում է Արցախը հայաթափելու համար՝այս օրերին հայաթափվում է Բերձորը:

Եթե չլիներ ռուսական ռազմական ներկայությունը Սյունիքում, ՀՀ-ում, ապա 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական, թուրքական զորքերն արդեն Երևանում էին: Փաշինյանն ու ՔՊ-ն ապացուցեցին, որ նրանք ոչ միայն չեն կարողանում երկիր կառավարել, այլ հեռու են նաև բանակից և պատերազմ ղեկավարելուց:

ՔՊ-ականների մեսիջներն առ այն, որ Արցախում պետք է տեղակայվեն այլ երկրների խաղաղապահներ կարող է առաջացնել ՌԴ-ի դժգոհությունը՝ՔՊ-ի համար բխող ցավոտ հետևանքներով:

Գեոպոլիտիկ խաղերը չեն ներվելու ոչ Արևմուտքում, ոչ ՌԴ-ում: ՀՀ-ն պետք է հստակ կողմնորոշվի այս բարդ գեոպոլիտիկ ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի և ՌԴ-ի միջև «սառը պատերազմ» է ընթանում:

 Վահրամ Բագրատյան