Բակից գողացել էր հեծանիվը, ապա գիշերով կոտրել ննջասենյակի պատուհանն ու գողացել 80 հազար դրամ

Հուլիսի 20-ին ոստիկանության Մուշի բաժնում գողության վերաբերյալ երկու հաղորդում ստացվեց: Սավոյան փողոցի բնակիչը հայտնում էր, որ տան բակից հեծանիվ են գողացել, իսկ Վազգեն Սարգսյան փողոցի բնակչուհու հաղորդմամբ՝ գիշերը կոտրել էին ննջասենյակի պատուհանը և պահարանից գողացել 80 000 դրամ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սավոյան փողոցի տնակներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 38-ամյա տղամարդու: Նրա բնակարանի խուզարկությամբ՝ փողը, իսկ բակում՝ հեծանիվը հայտնաբերվել և առգրավվել են:
38-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: