Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ միջազգային համաժողով կանցկացնի օկուպացված Շուշիում

Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ միջազգային համաժողով կանցկացնի օկուպացված Շուշիում

Բաքուն հերթական միջոցառումն է անցկացնելու 2020 թ․ օկուպացված հայկական Շուշի քաղաքում։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հունիսի 15-ին կանցկացվի «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերություններ․ խաղաղության ու կայունության աղբյուր Կովկասի եւ տարածաշրջանի համար» միջազգային համաժողովը։

Այն նվիրված է, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» մեկամյակին, իսկ համաժողովին մասնակցելու են Ադրբեջանից ու Թուրքիայից պաշտոնատար անձինք, ինչպես նաև Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» և ադրբեջանական «Նոր Ադրբեջան» կուսակցությունների ղեկավար անձինք։ 

Նախատեսված են պանելային քննարկումներ՝ «Շուշիի հռչակագրից» բխող հարցերի շուրջ։