Ճի՞շտ է, որ Ձեզ զանգահարել ու ասել են, որ պետք է հարձակվել Ադրբեջանի վրա. Ղազարյանը` Փաշինյանին
Ճի՞շտ է, որ այդ ժամանակ Ձեզ զանգահարել են և ասել, որ պետք է հարձակվել Ադրբեջանի վրա: Այս մասին Պետրոս Ղազարյանը հարցազրույցի ժամանակ հարցրեց Նիկոլ Փաշինյանին.
"Այդպիսի խոսակցություն չի եղել: Ոչ: Այլ խոսակցություններ եղել են, որոնք կարող են նշանակել և թերևս հայեցակարգային մակարդակից պրակտիկ մակարդակ տեղափոխելու դեպքում, այո, կարող ենք մեկնաբանել այդպես",- ասաց Փաշինյանը:
Հարցին, թե ինքն այդ ժողովի ժամանակ ասել է նաև, որ մեկ այլ երկրից այդ պրոցեսներին զուգահեռ ՀՀ-ին անընդհատ ասել են, թե մեզ բանակ պետք չէ, դպրոց պետք չէ, ճանապարհ պետք չէ, թե մեր անվտանգությունն ապահովում են, էլ ինչի՞ է պետք ամրացնել մեր կարողությունները և արդյոք իր կարծիքով` դա միտումնավո՞ր է արվում, Փաշինյանն արձագանքել է.
"Մենք սովորաբար կամ ելույթների մեջ բարձրաձայնում ենք եզրակացությունների հատվածները, իսկ թե ինչ պրոցեսներ կան, ի՞նչեր կան, որ բերել են այդ եզրակացությունների, իհարկե, դրանց մի մասը գաղտնի է, մի մասը հույժ գաղտնի է, մի մասը հատուկ կարևորության է: Երբեմն տեղեկատվության հատվածներ կան, որ առաջիկա 50 տարում չի հրապարակվելու: Բայց ես էլի ուզում եմ ասել, որովհետև հետո անընդհատ երկրներում մարդիկ են փոխվում, կառավարություններ են փոխվում և այլն և այդպես շարունակ, մենք պետք է նայենք խորքային իմաստներին և շարունակվող քաղաքականություններին:
Եվ, այո, այս ամեն ինչն ասելով` ասում եմ, որ դա եղել է գիտակցաբար: Նաև ինչի՞ եմ ասում, սա կապ ունի քիչ առաջ իմ ասածի հետ, որ ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ առաջարկ ինքը չի նշանակել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում: Այս միտքը մենք պետք է արձանագրենք: Այսինքն՝ ենթադրենք մենք ստորագրեցինք թուղթ, եղած հնարավոր թղթերից որևէ մեկը, բացի մեկից, այս մեկին կանդրադառնանք, որևէ թուղթ երբևէ չի եղել սեղանի վրա, որ ստորագրելով նշանակեր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում: Բոլորը, առանց բացառության նշանակել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցն իքս փուլից անցում է կատարում իգրեկ փուլի: Եվ պատերազմի, բախումների և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների հավանականությունները դրանից երբեք չեն նվազել: Ձեզ մոտ հարց չի ծագո՞ւմ, ընդ որում, եթե ժամանակ կամ ցանկություն ունենաք կոնկրետացնելու, թե ինչ նկատի ունեմ սա ասելով, ես նաև կոնկրետության մեջ դա կարող եմ նշել":
Մանրամասները՝ տեսանյութում