Թրամփ-Պուտին անձնական հանդիպման վերաբերյալ դեռ հստակություններ չկան․ Պեսկով

Թրամփ-Պուտին անձնական հանդիպման վերաբերյալ դեռ հստակություններ չկան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կա ըմբռնում, որ այն պետք է տեղի ունենա և պետք է լավ պատրաստված լինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կրեմլի խոսնակի այլ հայտարարությունները՝
▪️Ռուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման համատեքստում;
▪️Պուտին-Թրամփ նոր հեռախոսազրույց դեռ չի նախատեսվում, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է արագ կազմակերպվել;
▪️Կրեմլը չի քննարկում Ռուսաստանում մահապատժի մորատորիումի հնարավոր վերացման թեման;
▪️Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության նախագծերով։