Մարտական գործողությունները Տեղ համայնքում մեկ դիրքի ուղղությամբ են, կրակի ինտենսիվությունը մեծ չէ

Մարտական գործողությունները Տեղ համայնքում մեկ դիրքի ուղղությամբ են, կրակի ինտենսիվությունը մեծ չէ

Մարտական գործողությունները Տեղ գյուղի հատվածում հիմնականում մեկ դիրքի ուղղությամբ են, ինչը սակայն չի բացառում մասշտաբների ընդլայնման հավանականությունը, հատկապես որ Ադրբեջանից նման տեղեկատվական կուրս է նկատվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր ՏԻգրան Աբրահամյանը։

Կրակի ինտենսիվությունը մեծ չէ, կիրառվող զինատեսակները` սահմանափակ, սակայն կրկնում եմ` իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ:

Նման պայմաններում կողմերի գրանցած կորուստների ու վիրավորների համեմատաբար մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ միջդիրքային տարածությունը փոքր է, այդ ուղղությամբ բնագծերը դեռևս ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում այդ հատվածում մարտական ծառայության կրումը:

Թե իրադարձություններն ինչ ընթացք կվերցնեն կամ այս իրավիճակը ինչ նոր գործընթացի մեկնարկի կբերի, դեռ դժվար է ասել: