Պապոյանը տրորեց հերթական «կարմիր գիծը»

Պապոյանը տրորեց հերթական «կարմիր գիծը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանն է, ով այսօր վայր դրեց մանդատը և կնշանակվի  էկոնոմիկայի նախարար: 

Կամիկաձեն 

ՔՊ վարչությունը փետրվարի 24-ին քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Պապոյանն, իհարկե, կարող էր հրաժարվել առաջարկից՝ ինչպես արել են այս պաշտոնի մի քանի այլ թեկնածուներ: Բայց Պապոյանն «անվերապահ նվիրում» ունի Փաշինյանի հանդեպ: 

Նախկին հանրապետականի ուրացումը 

Մինչև հեղափոխությունը Պապոյանը երդվյալ հանրապետական էր, հեղափոխությունից հետո պարզվեց՝ նա միշտ երազել է հեղափոխության մասին: Նրա սիրտը պատգամավորական մանդատ էր ուզում:
Բայց Պապոյանը կարող էր երկրորդ անգամ «կարմիր գիծ» չհատել, մանավանդ, որ Փաշինյանի կաբինետում նախարար լինելը հավասարազոր է կամիկաձե լինելուն:
Փաշինյանը որոշեց կամիկաձե դառնալ...

Վահրամ Բագրատյան