Կիեւը համաձայնել է ՌԴ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու 22 կոնկրետ պայմանի․ ի՞նչ սպասել

ԱՄՆ-ն Ուկրաինային ներկայացրել է 22 կոնկրետ պայման՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար, և Կիեւը համաձայնել է դրանց հետ, «Fox News»-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է մասամբ ճանաչել Ռուսաստանի տարածքային պահանջները։ Քելլոգն ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է տարածքային կորուստների փաստացի ճանաչմանը, բայց ոչ իրավական տեսանկյունից։
«Նրանք հասկանում են, որ երբ հրադադար հաստատվի, կողմերից յուրաքանչյուրը կմնա իր զբաղեցրած դիրքերում։ Հենց դա է, ինչին նրանք պատրաստ են։ Անցյալ շաբաթ նրանք ինձ տեղեկացրին, որ արդեն քննարկել են այս համաձայնագիրը։ Նրանք պատրաստ են հրադադարի ռեժիմին ներկայիս գծերով», - մանրամասնել է Քելլոգը։