7 հայ բռնցքամարտիկ ռինգ են դուրս եկել ու հաղթել

7 հայ բռնցքամարտիկ ռինգ են դուրս եկել ու հաղթել

Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականի 7 ներկայացուցիչ ռինգ են դուրս եկել ու հաղթել, հայտնում է ՀԱՕԿ-ը։

Էրիկ Առստամյանը (54 կգ) պարտության է մատնել մալթացի մրցակցին, Ոսկան Ոսկանյանը (60 կգ) և Արմեն Պողոսյանը (75 կգ) ՝ իսրայելցիներին, Արթուր Մկրտչյանը (63, 5 կգ) և Յուրա Բաբլումյանը (67 կգ)՝ Բոսնիա Հերցոգովինայի պատվիրակներին, Արման Միսկարյանը (71 կգ)՝ Ալբանիայի, իսկ գերծանրքաշային Ալբերտ Հարությունյանը նոկաուտի է ենթարկել Մոլդովայի պատվիրակին։