«ՀայաՔվե»-ն օրենքի նախագիծը հանձնեց ԱԺ

«ՀայաՔվե»-ն օրենքի նախագիծը հանձնեց ԱԺ

«ՀայաՔվե» նախաձեռնությունը Ազգային ժողովին է հանձնել օրենքի նախագիծ, որը նախատեսում է քրեականացնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելն ու հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը երեկ հայտնել էր, որ օրինագիծը պաշտոնապես կմուտքագրի Ազգային ժողով։