Իսկ ո՞ւր է Շուշանը․ Փաշինյանն ու տիկինը այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր

Իսկ ո՞ւր է Շուշանը․ Փաշինյանն ու տիկինը այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերին: Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված ձևաչափով:

Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացմանը: Այդ համատեքստում, կարևորվել է երկու երկրների կառավարությունների ակտիվ փոխգործակցությունը:

ԳԴՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը և ընդգծել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումների կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի վերաբերյալ և նշել, որ ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Հ․Գ․

Լուսանկարներից նկատելի է դառնում, որ բացակայում է զույգի հետ Գերմանիա մեկնած Շուշան Փաշինյանը։

Ո՞ւր են թողել երեխային․․․