Հայաստանը ՌԴ առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու

Հայաստանը ՌԴ առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ։ 

Հանդիպման ընթացքում Շոյգուն Հայաստանն անվանել է Ռուսաստանի դաշնակից ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկեր Անդրկովկասում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանման մեջ եւ դրա համար «առավելագույն» ջանքեր է գործադրում։

«Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և աջակցությունը Հայաստանի զինված ուժերի ներուժի մեծացման գործում»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։

Հայտնի է, որ սա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների չորրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում։

Երկու երկրների ներկայացուցիչները հաստատել են նաև գերատեսչությունների միջև 2023 թվականի համագործակցության ծրագիրը։