Ըստ փաստաբանի՝ Բագրատ Եսայանին կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ

Այսօր բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին իր իսկ աշխատասենյակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Բագրատ Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանի հետ, ով նշել է, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 -րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 -ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու նրա նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։
Փաստաբանը նշել է նաեւ, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։
Շարունակում եմ հետեւել իրադարձությունների զարգացմանը»,-գրել է պատգամավորը։