Վարդենիսում գայլերը 15 ոչխար են հոշոտել ու վնասել

Վարդենիսում գայլերը 15 ոչխար են հոշոտել ու վնասել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր գայլերը հոշոտել ու վնասել են Կամոյի փողոցի 56 տան բնակիչ, 53-ամյա Կամո Աստարյանին և նրա եղբորը պատկանող ոչխարներին, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

«Առավոտյան եկա, որ ոչխարներով ու գառներով զբաղվեմ, տեսա որ երկուսի կոկորդները վնասված, սատկած են: Նայեցի ու պարզվեց՝ ևս 12-ը վնասված են, իսկ երկուսն էլ անհետ կորած են: Անասնաբույժին կանչեցի, զննեց ու ասեց, որ գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով է այս ամենը տեղի ունեցել»,– պատմել է Կամո Ասատրյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: