Ես սիրում եմ Մասկին, բայց կմնամ Truth Social-ում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կմնա Truth Social սոցիալական ցանցում, ինչպես նաև հաջողություն է մաղթել ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկին:
«Ես մնում եմ Truth-ում: Ես այն ավելի շատ եմ սիրում, ինձ դուր է գալիս դրա աշխատելու ձևը: Ինձ դուր է գալիս Իլոնը, բայց ես մնում եմ Truth-ում», - ասել է Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ Truth Social-ում իրեն «ապահով» և «տանն» է զգում:
Միևնույն ժամանակ, նախկին նախագահը կասկածի տակ է դրել Twitter-ի հաջողությունը:
«Չեմ կարծում, որ Twitter-ը կարող է հաջողակ լինել առանց ինձ»,- ասել է նա։