Հայկական կողմն ունի 3 վիրավոր․ չճշտված տեղեկություններ չհրապարակել

Հայկական կողմն ունի 3 վիրավոր․ չճշտված տեղեկություններ չհրապարակել

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: 

Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան  որոշ  ալիքներ ապատեղեկատվություն են տարածում  վիրավորների թվի մասին: 

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: