ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկայի վերաբերյալ ոչ բոլոր համաձայնագրերն են ամբողջությամբ իրականացվում․ Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկայի վերաբերյալ ոչ բոլոր համաձայնագրերն են ամբողջությամբ իրականացվում․ Մհեր Գրիգորյան

Դեռևս ԵԱՏՄ-ի ընդհանուր էներգաշուկայի վերաբերյալ ոչ բոլոր համաձայնագրերն են ամբողջությամբ իրականացվում։ Այս մասին Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ըստ նրա՝ չնայած գործընթացի բարդությանը, անհրաժեշտ է հիմնարար որոշումներ կայացնել և դրանց հիման վրա համաձայնեցնել ԵԱՏՄ տարածքում գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային համաձայնագիրը։

«Այս համատեքստում հայկական կողմը պատրաստ է երկխոսության՝ առկա խնդիրները արագ լուծելու համար»,- հավելել է Գրիգորյանը։