ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ՌԴ-ից ձեռք բերած S-400-ները

ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ՌԴ-ից ձեռք բերած S-400-ները

Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել  ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել. Reuters-ի հետ զրույցում ասել են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ. հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ Reuters-ի՝ ոչ պաշտոնական առաջարկի մասին  խոսվել է նաև մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինային S-400-ներ հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի առաջարկություն։ Սակայն ըստ թուրքական աղբյուրի՝  Reuters-ի հետ զրուցած հիշյալ պաշտոնյաները նշել են, որ Անկարան մերժել է այդ առաջարկը, ընդ որում արտգործնախարարության մակարդակով: