Բայդենի որդու ներդրումային հիմնադրամը զբաղվում է Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորմամբ. ՌԴ ՊՆ

Բայդենի որդու ներդրումային հիմնադրամը զբաղվում է Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորմամբ. ՌԴ ՊՆ
Բայդենի որդու ներդրումային հիմնադրամը զբաղվում է Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորմամբ. ՌԴ ՊՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գլխավորած ներդրումային հիմնադրամը զբաղվում է Ուկրաինայում կենսալաբորատորիաների ֆինանսավորմամբ: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նման պնդմամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ 30 ուկրաինական լաբորատորիա, տեղակայված 14 բնակավայրում, ներգրավված է եղել ռազմական կենսաբանական լայնածավալ գործունեությունում:

Ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ Ուկրաինայից Եվրոպա պաթոգեն կենսանյութերի տարածումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որը համեմատելի է Covid-ի համավարակի հետ:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ամերիկյան ֆինանսավորման ծավալները ավելի քան 200 մլն դոլար են կազմում: Ռուսաստանի ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայում ձեւավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնց աշխատանքների պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից Սպառնալիքների նվազեցման գործակալությունն է։ Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին դրանք բոլորը Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հանձնարարություն են ստացել ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում առկա բիոագենտները։