ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը․ մանրամասներ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը․ մանրամասներ

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

Վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է: Ազգային ընտրանին այժմ 96-րդ հորիզոնականում է:

Առաջատար եռյակում մնացել են Արգենտինան, Ֆրանսիան ու Բելգիան:

Տասնյակում են նաև Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Խորվաթիան, Իտալիան: