ՔՊ-ականների պատճառով թուրքական տանկերը կարող են հասնել Կասկադ

ՔՊ-ականների պատճառով թուրքական տանկերը կարող են հասնել Կասկադ

ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի, Ներքին Սուսի, Բերձորի բնակչության հետ քննարկել է առաջիկա տարհանման հարցերը:

Փաշինյանն ու թիմը հայաթափում են Արցախը՝ադրբեջանական ռազմական սադրանքներն էլ «պատրվակ» են ՀՀ հպարտ քաղաքացիներին ևս մեկ անգամ խաբելու, որ եթե այդ տարածքները չհանձնվեն, ապա ադրբեջանական զորքերը կմտնեն Երևան կամ Սյունիք:

2018թ.-ից ՔՊ-ականները զբաղված են հայկական պետականության և Արցախի անվտանգության հիմքերը թուլացնելով՝ մարտական գեներալներին ձերբակալելով, սևերի ու սպիտակների, հայաստանցիների և ղարաբաղցիների հասարակությունը բաժանելով, վատթարացնելով կապերը ՌԴ-ի հետ, գնելով հին, անորակ զենքեր:

Այսօր ՔՊ-ն՝ ՀՀ քաղաքացիների քառ լռության և անտարբերության պայմաններում դատարկում է Բերձորը, որի ազատագրման համար հազարավոր հայորդիներ են զոհվել 90-ականներին: ՔՊ-ն միայն պարտություն և հողային զիջումներ է բերել ՀՀ քաղաքացիներին՝բարեկեցիկ կյանքի և հզոր անվտանգության փոխարեն:

ՔՊ-ն հայկական հողերը Բաքվին «նվիրելով» շարունակում է մնալ իշխանության՝ ՀՀ քաղաքացիները հավանաբար ցանկանում են թուրքական և ադրբեջանական տանկեր տեսնել Կասկադում՝ նոր միայն կգիտակցեն, թե Փաշինյանն ու նրա պարգևավճարներ սիրող խմբակն ուր են տանում հայ ժողովրդին:

ՀՀ քաղաքացիների անտարբերությունն ու պասիվությունը միայն ուժեղացնում են ՔՊ-ական իշխանությունների դիրքերը:

Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ առանց Արցախ չի լինելու Հայաստան՝ Արցախը Սյունիքի և հայոց պետականության ողնաշարն է ու թիվ մեկ խրամատը: Եթե ադրբեջանցիներին հաջողվի հայաթափել ողջ Արցախը, ապա հաջորդ թիրախը լինելու է Սյունիքն ու Երևանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ խոսում է այդ մասին:

 

Վահրամ Բագրատյան