Արցախի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում:
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 2550 ընտրող:
ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 313 ընտրող կամ ընտրողների 12.27% :
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտունու շրջան Բերդաշեն– 1052 ընտրողներից 139 կամ 13.21 % Նորշեն – 252 ընտրողներից 26 կամ 10.32 % Ծովատեղ – 97 ընտրողներից 9 կամ 9.28 % Սոս– 756 ընտրողներից 111 կամ 14.68 % Վարանդա– 71 ընտրողներից 3 կամ 4.23 % Շահումյանի շրջան Ակնաբերդ– 322 ընտրողներից 25 կամ 7.76 %: