Հայտարարում ենք անժամկետ հացադուլ. առավոտյան կլինենք ազատության հրապարակում

Հայտարարում ենք անժամկետ հացադուլ. առավոտյան կլինենք ազատության հրապարակում

44֊օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես և Արթուր Ավագյանը՝ 

.չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, 

.առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, 

.որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ. 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ անժամկետ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։ 

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։ 
Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ 
Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։ 

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ 

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։
Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ»։ 

Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է..., մենք էլ՝ նույն մենք»։